copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 21:26 20-01-2025

Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները

Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի պարտականությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դոնալդ Թրամփը երդվեց հավատարիմ մնալ ԱՄՆ Սահմանադրությանը և ծառայել ժողովրդին։

Կապիտոլիումում կայացած երդմնակալության արարողությանը ներկա էին ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը, ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման, 43-րդ նախագահ Ջորջ Բուշը և նրա կինը՝ Լորան, ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը, Թրամփի հիմնական մրցակից Քամալա Հարիսը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային պատվիրակություններ և հազարավոր ամերիկացիներ։

Հյուրերի շարքում էին նաև SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը, Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և նրա կինը՝ Պրիսցիլա Չանը, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը և նրա կինը՝ Լորեն Սանչեսը և այլք։

Արարողությունն ուղեկցվում էր տոնական միջոցառումներով և համերգներով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ