copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:16 19-01-2025

Սերժ Սարգսյանը կգա հյուր «Իմնեմնիմի» փոդքասթին. Վազգեն Սաղաթելյան

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկվա «Իմնեմնիմի»-ի ժամանակ, ինչպես միշտ, առաջին կես ժամը զրուցում էինք մեր լսարանի հետ հարց-պատասխան ձևաչափում և հնչեց մի քանի հարց, որոնք վերաբերում էին նախագահ Սերժ Սարգսյանին: Պատասխանելուց հետո ես նշեցի, որ անկեղծ հույս ունեմ, որ մի օր մենք կունենանք հնարավորություն հյուրընկալել նախագահին։ Արդեն անցել էինք այլ թեմաների, մեկ էլ տեսնեմ՝ Նարեկը «վոյս» է լսում: Այն, ինչ եղավ հետո, ինչպես ասում են, շատ հուզիչ էր։

Պարզվեց՝ նախագահ Սարգսյանը դիտում էր եթերը ու, արձագանքելով մեր զրույցին, հայտնեց, որ ինքը կգա հյուր «Իմնեմնիմի» փոդքասթին։ Նույն հաղորդագրության մեջ ասվում էր, որ ճիշտ ժամանակը դա անելու՝ կընտրի ինքը։

Ես անկեղծ շատ ուրախ եմ, որ ունենալու ենք նման աննախադեպ հնարավորություն, քանի որ նախագահի հետ իմ շփումների ժամանակ միշտ ափսոսացել եմ, որ դա փոդքասթի շրջանակներում չէ, ու անչափ հետաքրքիր տեղեկությունը, տեսակետները, որոնք հնչում են այդ մասնավոր զրույցներում, չեն հանրայնացվում։

Դե ինչ, վստահաբար՝ շատ հետաքրիքր եթեր է սպասվում մեզ, ընկերներ, իրոք անչափ ուրախ եմ ու շնորհակալ նախագահին՝ նման արձագանքի համար»։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո