Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:00 18-01-2025

Քրեական վարույթ՝ Վահրամ Սահակյանի դեմ, Միքայել Սրբազանի հերքումը, Բագրատ Սրբազանի այցը. Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 18-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Դերասան, թատերագիր Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-ի կետի հատկանիշներով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, որն իրականացվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ)։ Քննչական կոմիտեից չեն մանրամասնում թե, Սահակյանի կոնկրետ որ արտահայտության մասին է խոսքը:

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը վստահեցնում է, որ որևէ քաղաքական ուժի չի միացել։ «Ինձ դիմել են, խնդրել են լինել իրենց հոգևոր պատասխանատուն, հոգևոր խորհրդատուն, ես էլ ասել եմ՝ խնդրեմ, սիրով։ Այդքան բան։ Ես որևիցե խորհրդի կազմում չկամ, չեմ կարող լինել»,– ասել է Միքայել սրբազանը՝ շեշտելով, որ քաղաքական գործունեությամբ զբաղվելու ցանկություն չի ունեցել և չունի։ Հիշեցնենք՝ նախօրեին պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրապարակել էր իր, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ու Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանի լուսանկարները և հայտնել նոր ուժ ստեղծելու մասին։

Բագրատ Սրբազանն Իրան է մեկնել մասնավոր այցով։ Այս մասին հայտնում է «Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը։«Օգտվելով Թեհրանում գտնվելու առիթից՝ Սրբազան պայքարի առաջնորդը նախօրեին հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ, որի մասին տեղեկացրել ենք։ Իսկ այսօր երեկոյան Բագրատ Սրբազանը կհանդիպի Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,- ասված է հայտարարության մեջ։

Աշխարհահռչակ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանն անդրադարձել է Բաքվում տեղի ունեցող ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով կեղծ, շինծու «դատավարությանը»։ «Ռուբենին անձամբ ճանաչում եմ ավելի քան 15 տարի։ Նա երազում էր միավորել մարդկությունը և կրթության միջոցով խաղաղություն բերել աշխարհին: Այն ինչին Ռուբենը բախվում է Ադրբեջանում ծաղր է դատական գործընթացի նկատմամբ և արդարացում չունի»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ երեկ Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի քաղաքացիների դատական նիստը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում