copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:25 17-01-2025

Բաքվում ընթացող կեղծ դատավարությունները իրավական չեն․ ՔԻՀԿ հայտարարությունը

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

«ՔԻՀԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԲԱՔՎՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ԿԵՂԾ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՉԵՆ

Այսօր Բաքվում մեկնարկում են Արցախի գերեվարված հայ ռազմաքաղաքական գործիչների կեղծ դատավարությունները, որի մասին մեկ ամիս առաջ հայտարարություն էր տարածվել:

Երեկ ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարություն է փոխանցել նաև Ռուբեն Վարդանյանը՝ ահազանգելով մի շարք դատավարական խախտումների մասին. Մասնավորապես.

• Վարդանյանի ստորագրությունները կեղծվել են անհայտ բովանդակությամբ ցուցմունքների և այլ ընթացակարգային գործողությունների համար։

• Ճնշումներ են գործադրվել նաև փաստաբանի և թագմանչի նկատմամբ այդ փաստաթղթերը ստորագրելու համար

• Վարդանյանին և նրա փաստաբանին հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը և հասկանալի լեզվով գործի նյութերին ծանոթանալու համար չի տրվել ողջամիտ ժամանակ։

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ձերբակալման հանգամանքները և բաց աղբյուրներում առկա այս և մի շարք այլ տեղեկություններ փաստում են, որ տեղի ունեցողը բացառապես քաղաքական հետապնդում է։

Ապացուցված խոշտանգումների, հայատյացության ընդհանուր կոնտեքստի և ողջամտորեն չհերքվող այլ հիմնարար իրավունքների խախտման համատեքստում [3] որևէ պարագայում չի կարելի իրավական համարել Բաքվում ընթացող դատավարությունները։

Պետք է նկատի ունենալ, որ քաղհետապնդման ենթարկվող գործիչների կողմից նախկինում, ներկայում կամ ապագայում կորզվելիք որևէ ցուցմունք չի կարող արժանահավատ համարվել, քանի որ այն բխում է խոշտանգումից կամ դրա անմիջական սպառնալիքից։

Միևնույն ժամանակ պետք է նկատի ունենալ, որ քաղաքական հետապնդում պետք է համարել ոչ միայն գերեվարող պետության կողմից խոշտանգումների և դատավարական իրավունքների խախտումները, այլև քաղբանտարկյալների քաղաքացիության երկրի՝ Հայաստանի Հանրապետության կողմից իրավունքների պաշտպանության պատշաճ մեխանիզմների տրամադրումից հրաժարումը։ Այն դեպքում, երբ պետությունը չի գործարկում անհրաժեշտ բոլոր միջոցները՝ այդ թվում միջազգային իրավական գործիքակազմը, հիմնավոր պետք է համարել նաև Հայաստանի Հանրապետության կողմից քաղաքական հետապնդում իրականացնելու կասկածը։

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այն, որ Բաքվի ռեժիմը վերածելու է այդ գործընթացը հակահայկական քարոզչական շոուի՝ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը կոչ է անում լրատվամիջոցներին, մեկնաբաններին, սոցիալական հարթակներում ակտիվ օգտատերերին.

- Առավելագույնս զգուշությամբ լուսաբանել գործընթացը, որպեսզի ակամա չնպաստել ադրբեջանական կողմի հակահայկական քարոզչական ուղերձների լրացուցիչ տարածմանը;

- Հնարավորինս մանրակրկիտ կերպով ստուգել դատավարության վերաբերյալ՝ ադրբեջանական, ինչպես նաև ոչ ադրբեջանական աղբյուրներում հրապարակված լուրերը, զերծ մնալ կասկածելի որևէ նյութ տարածելուց;

- Զերծ մնալ հայ քաղբանտարկյալների լուսանկարները, տեսանյութերը տիրաժավորելուց՝ հասկանալով, որ ադրբեջանական կողմը դաշտ է բաց թողնելու միայն այնպիսի տեսաձայնային նյութեր, որոնք կարող են մեկնաբանվել ի վնաս հայ բանտարկյալների»։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան