Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:24 03-05-2025

ՔԻՀԿ առաջարկում է չեղարկել հեռավար կենսաչափական վերահսկողություն լիազորող օրենքը

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է զեկույց՝ ՀՀ ՆԳՆ-ին հեռավար կենսաչափական վերահսկողության լիազորություն տվող օրենքի վերաբերյալ (օրենքի համարը՝ ՀՕ-65-Ն):

Բուն օրենքը ոստիկանությանը բոլոր տեսակի իրավախախտումների պարագայում տեսահսկման համակարգերի միջոցով անձանց նույնականացում իրականացնելու լայն լիազորություններ է վերապահելու: Ելնելով օրենքի համահեղինակի ելույթից՝ արհեստական բանականության և դեմքի ճանաչման համակարգերի միջոցով ոստիկանությունը հնարավորություն է ունենալու նույնականացնել անգամ «փողոցում աղբ թափող» մարդկանց և վարչական պատասխանատվության ենթարկել նրանց։

Հաշվի առնելով մարդու իրավունքների միջազգային չափանիշները, ներառյալ՝ ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտեցումները դեմքի ճանաչման համակարգերի կիրառման վերաբերյալ, օրենքի կիրառությունը անխուսափելիորեն հանգեցնելու է մի շարք, ներառյալ՝ անձնական կյանքը հարգելու, խաղաղ հավաքների ազատության իրավունքների խախտումների։

Օրենքը չի անցել մարդու իրավունքների տեսակետից ռիսկայինության գնահատում, ինչպես նաև չի ներկայացվել ԵԽ Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ փորձագիտական կարծիք ստանալու նպատակով։ Այն ուժի մեջ է մտնելու սույն թվականի օգոստոսի 9-ին։

Համապատասխանաբար, ՔԻՀԿ-ը առաջարկում է․

1. Չեղյալ ճանաչել 2025 թ․ մարտի 5-ին ընդունված «Ոստիկանության մասին» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին թիվ ՀՕ-65-Ն օրենքը, կամ

2. Հետաձգել նշված օրենքի ուժի մեջ մտնելը և առկա խմբագրությամբ այն ներկայացնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին և Վենետիկի հանձնաժողովին՝ կարծիք ստանալու նպատակով։

Զեկույցն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է