Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:43 17-01-2025

Ալիևն ու Ստալինի սարսափելի գործիքը, Վրաստանի վարչապետի առաջարկը, Ֆիդանի այցը․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 17-ի միջազգային կարևոր լուրերը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերակենդանացրել է Իոսիֆ Ստալինի ամենասարսափելի գործիքներից մեկը՝ ցուցադրական դատավարությունը: Նման համոզմունք է հայտնել Միջազգային քրեական դատարանի դատախազ Լուիս Մորենո Օկամպոն՝ անդրադառնալով Ադրբեջանում այսօր հայ գերիների նկատմամբ մեկնարկած շինծու դատավարության մեկնարկին։ «Ճիշտ այնպես, ինչպես 1930-ականներին Ստալինի զտումները հիմնվում էին հարկադիր խոստովանությունների և կեղծ դատավարությունների վրա՝ սպանելու իր մրցակիցներին և ամրապնդելու իր ամբողջատիրական իշխանությունը, Ալիևն օգտագործում է դատական թատրոնը՝ իր հանցագործությունները քողարկելու համար»,- ասել է Օկամպոն՝ դատապարտելով այս գործընթացը։

Մոսկվայում երեք ժամ տևած հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիր։ Այն ներառում է շուրջ 50 կետ՝ ռուս-իրանական առաջիկա 20 տարվա համագործակցության ուղղություններով։ Իրանի նախագահը, տարածաշրջանային թեմաներին անդրադառնալով, ընդգծել է՝ բոլոր խնդիրները պետք է լուծվեն միայն տարածաշրջանի կողմերի միջև պայմանավորվածությունների միջոցով։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, այս համաձայնագիրը կամրագրի կողմերի՝ պաշտպանության ոլորտում առավել սերտ համագործակցելու ցանկությունը և փոխգործակցությունը՝ ի շահ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում խաղաղության և անվտանգության։

Մանրամասները՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող