copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 19:12 17-01-2025

Պուտինն ու Փեզեշքիանը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր

Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Մասուդ Փեզեշքիանը Կրեմլում բանակցություններից հետո պայմանագիր են ստորագրել երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին:
Այս փաստաթուղթը նախատեսված է փոխարինել Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունների հիմունքների և համագործակցության սկզբունքների վերաբերյալ գործող փաստաթղթին, որը ստորագրվել է դեռևս 2001 թվականին։

Նոր պայմանագրի վրա աշխատանքները տարվում են 2022 թվականից. անցյալ տարվա հունիսին հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնության են եկել դրա տեքստի շուրջ։ Ինչպես նշել են Կրեմլում, այս փաստաթուղթն արտացոլում է երկկողմ հարաբերությունների բարձրացումը նոր մակարդակի։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև նոր պայմանագիրը ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Նրա խոսքով, այն կառուցողական է և «ուղղված է Ռուսաստանի և Իրանի կարողությունների ամրապնդմանը աշխարհի տարբեր մասերում»՝ տնտեսությունն ավելի լավ զարգացնելու, սոցիալական հարցերը լուծելու և պաշտպանունակությունը հուսալիորեն ապահովելու նպատակով։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ ասել է, որ պայմանագիրը ներառում է երկու երկրների համագործակցության բոլոր ասպեկտները։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ