Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:20 17-01-2025

Միջազգային հանրությունը ոչինչ չի անելու, մինչև հստակ ձևակերպված պահանջներ չներկայացնի ՀՀ-ն. Արցախի ՄԻՊ

Մեր բոլոր ջանքերը ուղղված են նրան, որ Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցները, նրանց նկատմամբ իրականացվող խոշտանգումներն օր առաջ դադարեցվեն, անձինք կարողանան վերադառնալ իրեց տները: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ մասնակցում է հայ գերիների ազատ արձակման պահանջով արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ կազմակերպված ակցիային։

Ըստ նրա, ակցիաները շատերի մոտ թերահավատություն են առաջացնում, որ դրանով որևէ արդյունք չեն կարող արձանագրել. «Ուզում եմ հետևյալն ասել. առնվազն անգործությունից ավելի լավ է շարունակել պայքարը, և հայաստանյան իշխանությունների, և միազգային կառույցների, այդ թվում ՄԱԿ ուշադրությունը հրավիրել այս կարևոր, բացարձակ հումանիտար բնույթ ունեցող հարցի վրա, հնարավորինս միջազգային ճնշում գեներացնելով՝ հասնել մեր հայրենակիցների ազատ արձակմանն ու հայրենադարձությանը»։

Ստեփանյանի խոսքով՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձը եկավ ևս մեկ անգամ հաստատելու այն, ինչի մասին այս ամբողջ ժամանակ խոսում էր իրավապաշտպան համայնքը՝ սա որևէ կերպ չի կարող համարվել իրավական գործընթաց, պահպանված չէ մարդու տարրական իրավունքների պաշտպանությունը, մարդիկ խոշտանգվում են Բաքվի բանտերում:

Միջազգային հանրությունը ոչինչ չի անելու, մինչև որ հստակ ձևակերպված պահանջներ չներկայացվեն Հայաստանի իշխանությունների և սփյուռքի կառույցների կողմից: Միայն դրանից հետո է հնարավոր աճի Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը»,- ասաց Ստեփանյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի