Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:20 15-01-2025

Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հովիկ Աղազարյանի անձնական նամակագրությունը կարդացած ՔՊ-ականները խմբակցությունում ասուխոսի թեմա են դարձել, իշխող թիմի պատգամավորներից շատերն ավելի զգուշավոր են դարձել այդ մարդկանցից, կարծում են, որ իրեն հարգող եւ նորմալ արժեհամակարգ ունեցող մարդը չէր կարող կարդալ ուրիշի նամակագրությունը։

Մեզ ասացին, որ իրականում հաշված պատգամավորներ են մինչեւ վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը, տղամարդիկ հիմնականում հրաժարվել են կարդալ, բացառությամբ երեքի՝ Վահագն Ալեքսանյանի, Արթուր Հովհաննիսյանի եւ Աղազարյանի ընկեր Հակոբ Ասլանյանի, ասում են՝ Ասլանյանն անկեղծացել է, որ միտումնավոր է կարդացել, որ տեղյակ լինի՝ խոսքն ինչի մասին է, կարողանա հետագայում ընկերոջը պաշտպանել, իսկ կանանցից շատերը մոտեցել, մի քանի տող աչքի տակով անցկացրել են, ապա դադարեցրել են կարդալը։ Փոխարենը կին պատգամավորներից երեքը՝ Արուսյակ Ջուլհակյանը, Հասմիկ Հակոբյանն ու երբեմնի թունդ իրավապաշտպան Հերիքնազ Տիգրանյանը, կլանված մինչեւ վերջ ընթերցել են խոսակցությունը՝ գեղարվեստական նյութ կարդալու պես։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան