Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:15 13-01-2025

Ինչի՞ պտի բոլորով ավտոբուսի վարորդ փնտրենք, արդեն ընդունած պիտի լինեիք․ Ավինյանը բարկացավ

«Երևան ավտոբուս» ընկերությունում վարորդի 225 թափուր հաստիք կա. այս մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադառնալով այն հանգամանքին, որ նոր ավտոբուսները Երևան են բերվել դեռ նոյեմբերին, և որ վերջին օրերին 90 նոր վարորդ է ընդունվել աշխատանքի, նշել է. «Եթե այս տեմպը նոյեմբերից սկսած պահեինք, այս ողջ խնդիրը լուծած կլինեինք, որովհետև 340 աշխատակցի կարիք ունեինք, և վստահաբար կհասցնեինք իրականացնել»։

Նա «Երևան ավտոբուս» ընկերության ղեկավար Կիրակոսյանից նաև հետաքրքրվել է՝ ինչո՞ւ ավելի վաղ չեն սկսել վարորդների համալրման գործընթացը. «Մենք հիմա գնում ենք տոմսային համակարգում էական փոփոխությունների, և այդ փոփոխությունները դժվար են, որովհետև համակարգն ամբողջապես փոխվում է։ Մենք ժողովրդին ասում ենք՝ նոր ավտոբուսներ ենք բերում, հին Hyundai-ները փոխում ենք, գազելները 2023թ. արդեն չկան, այս ամենն անում ենք, որ որակ բարձրացնենք, իսկ մարդիկ առաջին բանը, որ հունվարից տեսնում են՝ ինչ-որ կիսատ-պռատ գծեր։ Եւ սա իրականում քաղաքապետարանի լուծելու խնդիրը չի եղել։ Հիմա՝ կառավարության որոշում է, հաստիքացուցակ է....հաստիքացուցակը առաջարկեիք շուտ, հերթագրեիք մարդկանց շուտ, 600 հոգի հերթագրեիք, 340-ին հունվարի 3-ից աշխատանքի ընդունեիք»:

Նոյեմբերից ավտոբուսները եղել են, պարզ է եղել՝ հունվարից որ գծերն են փոխվելու և միաժամանակ եղել է հավաքագրման խնդիր. «Հիմա ինչո՞ւ պետք է քաղաքապետարանում բոլորով ավտոբուսի վարորդ փնտրեինք։ Սա ձեր պարտականությունն է եղել։ Սա մենք չպետք է քննարկեինք հիմա այստեղ»։

Քաղաքապետը նշել է, որ Հայաստանում D կարգի վարորդական իրավունք ունեցող 50.000 հոգի կա։ Տիգրան Ավինյանը հանձնարարել է մինչև հունվարի վերջ ապահովել վարորդների հավաքագրումը: Քաղաքապետը նաև նշել է, որ ամեն մեկն իր տեղում իր հարցերը պետք է լուծի. «Մենք չենք կարող անընդհատ «Երևանի ավտոբուս»-ով զբաղվի։ Դա ձեր խնդիրն է»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում