copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 15:46 12-01-2025

Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Բաշար Ասադի կողմնակիցների դեմ պատժամիջոցները պետք է պահպանվեն

Պատժամիջոցները Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ասադի դաշնակիցների դեմ, որոնք «լուրջ հանցագործություններ են կատարել» սիրիական քաղաքացիական պատերազմի ժամանակ, պետք է մնան ուժի մեջ, կիրակի օրը հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը, տեղեկացնում է Reuters-ը։ Փոխանցում է News.am-ը։

Բեռլինն առաջարկել է «ողջամիտ մոտեցում» պատժամիջոցներին, որպեսզի սիրիական բնակչությունը կարողանա որոշակի թեթևացում ստանալ, ասել է Բերբոքը լրագրողներին Դոհայում Սիրիայի հարցով տարածաշրջանային համաժողովի շրջանակներում:

«Սիրիացիներն այժմ իշխանության անցումից արագ դիվիդենտների կարիք ունեն, և մենք շարունակում ենք օգնել Սիրիայում նրանց, ովքեր ոչինչ չունեն, ինչպես դա արել ենք քաղաքացիական պատերազմի տարիներին: Եվս 50 մլն եվրո կտրամադրենք սննդամթերքի, վթարային կացարանների և բժշկական օգնության համար»,- հավելել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ