copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:53 12-01-2025

Մենք թուլացնում ենք Հայաստանի դիրքերը և Ադրբեջանին տրամադրում նոր լծակներ՝ ճնշում գործադրելու համար

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մինչ օրս իշխանությունները պնդում էին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը հնարավոր է միայն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, և այդ մոտեցումն ընկալվում էր որպես Հայաստանի հստակ և կուռ դիրքորոշում։

Սակայն վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է քննարկել կառույցի լուծարումը՝ առանց խաղաղության պայմանագրի կնքման, առանց որևէ միջազգային երաշխիքների կամ հստակ պայմանավորվածությունների։

Իշխանությունները փորձում են համոզել հասարակությանը, որ հակամարտությունն այլևս գոյություն չունի, ինչով հիմնավորվում է Մինսկի խմբի անպետք լինելը։ Սակայն այդ փաստարկը պատրանք է և խիստ հակասում է իրականությանը։

Եթե իսկապես հակամարտություն չկա, ապա ինչո՞ւ են ադրբեջանական զինված ուժերը գտնվում Հայաստանի ինքնիշխան տարածքում:

Ինչո՞ւ են հայ ռազմագերիները և գերեվարված ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված անձինք պահվում ադրբեջանական բանտերում։

Ինչո՞ւ է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված իր հայրենի բնօրրան վերադարձի իրավունքից։

Հրաժարվելով կարևորագույն դիվանագիտական գործիքից, որը տարիներ շարունակ ծառայել է մեր շահերի պաշտպանությանը, մենք թուլացնում ենք Հայաստանի դիրքերը և Ադրբեջանին տրամադրում նոր լծակներ՝ ճնշում գործադրելու համար։

Այսպիսով, հայկական բանակցային ֆոնդը զրկվում է բովանդակությունից և սպառվում։ Մեր վերջին դիվանագիտական խաղաքարտերը միակողմանի զիջվում են թշնամուն՝ կրկին ոչ մի բանի դիմաց և նախապես հիմնավորված դիրքորոշումը հապճեպ փոխելու արդյունքում: Խստիվ դատապարտում եմ և հույս ունեմ, որ Հայաստանի քաղաքացիները և քաղաքական ուժերը համապատասխան հետևություններ կանեն այս ամենից»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի