Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 1 տարի առաջ - 22:36 11-01-2025

Մել Գիբսոնի Մալիբուի տունն ամբողջությամբ հրդեհվել է

Մել Գիբսոնը բազմաթիվ հայտնիներից է, ովքեր կորցրել են իրենց տները Լոս Անջելեսի ավերիչ անտառային հրդեհների պատճառով:

NewsNation-ում The Elizabeth Vargas Show-ում ելույթ ունենալիս դերասանը հայտնել է, որ Մալիբուում իր տունն այրվել է, մինչ ինքը նկարահանվում էր Տեխաս նահանգի Օսթին քաղաքում:

«Ես ակնհայտորեն դատարկված եմ: Սա շատ զգացմունքային է», - ասել է 69-ամյա Գիբսոնը: «Ես երկար ժամանակ ապրում էի այնտեղ, ունեի իմ իրերը, դրանք բոլորը մոխրի մեջ են», - ավելացրել է նա:

Գիբսոնը հավելել է, որ ինքն «անհանգիստ է զգում»՝ լինելով քաղաքից դուրս, մինչ Լոս Անջելեսում հրդեհները շարունակում են մոլեգնել:

«Ես գիտեի, որ իմ թաղամասն այրվում է, ուստի մտածեցի. «Հետաքրքիր է՝ իմ տունը դեռ այնտե՞ղ է»: Բայց երբ տուն հասա, իհարկե, այն չկար»,- հավելել է դերասանը։

«Ես ինքս ինձ ասացի՝ լավ, համենայնդեպս, ես այլևս չեմ ունենա այդ նյարդայնացնող սանտեխնիկայի խնդիրները», - կատակել է նա։

Գիբսոնը հավելել է, որ իր «հավերը ողջ են մնացել, դա զարմանալի էր», և ավելացրել, որ կարծում է, որ իր հարևանները, այդ թվում՝ Էդ Հարիսը, նույնպես տուժել են:

«Լավ նորությունն այն է, որ իմ ընտանիքի բոլոր անդամները և նրանք, ում ես սիրում եմ, լավ են, և մենք բոլորս երջանիկ և առողջ ենք և անվտանգ, դա ամենակարեւորն է ինձ համար», -նշել է ռեժիսորը:

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
12:18 Փաստացի զրկում՝ քաղաքացիությունից. Պուտինը ստորագրել է արտագաղթողների դեմ նոր օրենքը
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
14:25 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, դստերն ու փեսային բնակարան են նվիրել
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը
14:57 Սիլվա Հակոբյանը ցավալի կորստի մասին է հայտնել
18:28 Կյանքից հեռացել է ռեժիսոր Արսեն Ասլանյանը
19:37 Երևանի Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել է շուրջ 34 քարաշեն սենյակներից բաղկացած հնագույն համալիր