copy image url
Ավելին 1 տարի առաջ - 16:04 10-01-2025

Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին

Ռուս հայտնի դերասան և երգիչ Միխայիլ Բոյարսկին, ով անցած տարեվերջին նշել է ծննդյան 75-ամյակը, հոսպիտալացվել է Սանկտ Պետերբուրգում։ Այս մասին հայտանում է «КП-Петербург»-ը։

Այսօր տելեգրամյան ալիքներով տարածվել է, որ դերասանին տեղափոխել են Մարիինյան հիվանդանոց։ Նա այժմ գտնվում է սրտաբանության բաժանմունքում։ Նախնական տվյալներով՝ Բոյարսկին հոսպիտալացվել է սրտի իշեմիկ հիվանդության պատճառով։

«КП-Петербург»-ը կապ է հաստատել նրա ընտանիքի հետ, սակայն հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը։ Մարիինյան հիվանդանոցի մամուլի ծառայությունը նույնպես չի հաստատել Բոյարսկու հոսպիտալացման մասին համացանցում տարածված լուրերը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարին Բոյարսկին հոսպիտալացվել էր սրտի կաթվածով։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
12:18 Փաստացի զրկում՝ քաղաքացիությունից. Պուտինը ստորագրել է արտագաղթողների դեմ նոր օրենքը
14:25 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, դստերն ու փեսային բնակարան են նվիրել
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
14:57 Սիլվա Հակոբյանը ցավալի կորստի մասին է հայտնել
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը
19:37 Երևանի Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել է շուրջ 34 քարաշեն սենյակներից բաղկացած հնագույն համալիր
21:22 Ալեքսանդր Բաբասյանն ու կինը՝ Շողերը, հանգստից նոր լուսանկարներ են հրապարակել
20:07 Կառավարությունն իրականացրել է վիճելի գնում՝ միջազգային աճուրդից ձեռք բերված իրը ներկայացնելով որպես հայկական մշակութային ժառանգության նմուշ