copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 17:22 09-01-2025

Ուժային եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը «Դյուցազնագրքի» հերթական ռեկորդն է սահմանել

Սևանցի ուժային եռամարտիկ, միջազգային մրցաշարարերի բազմակի հաղթող, «Դյուցազնագրքի» բազմակի ռեկորդակիր Վարազդատ Հակոբյանը հերթական ռեկորդն է սահմանել՝ ցուցադրելով արտասովոր նոր գործողություն։ Այս մասին հայտնում է Արմենպրեսը:

Ինչպես լրատվականը տեղեկացավ «ՀՀ Դյուցազնագրքի» հիմնադիր նախագահ Վարդան Թովմասյանից, Վարազդատը 120 կիլոգրամանոց ծանրաձողը պարաններով կապած ու դաստակներին հագցրած վիճակում տեղից պոկել ու բարձրացրել է մինչև գոտկատեղ, ապա նույն դիրքում անշարժ պահել այնքան ժամանակ, մինչև որ հասցրել է պատռել իր ձեռքի ափերում պահած 1 տուփ խաղաղթղթերը։

Ռեկորդը գրանցել է «ՀՀ Դյուցազնագրքի» հիմնադիր նախագահ Վարդան Թովմասյանը։

Վարազդատ Հակոբյանի հավաստմամբ՝ ինքը հիմա պատրաստվում է սահմանել աշխարհի նոր ռեկորդ՝ ձեռքերով տեղաշարժելով 200 տոննա կշռող վագոնների շարասյուն։ Ռեկորդը մարզիկը նվիրելու է Գեղարքունիքի մարզին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող