copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:25 15-12-2022

Շտապի՛ր շնորհավորել Ժաննա Անդրեասյանին, հետո կարող է ուշ լինել

Ժաննա Անդրեասյանի նշանակումը միանշանակ չի ընդունվել։ Շատերը նշանակումից անմիջապես հետո շտապեցին շնորհավորել, գեղեցիկ խոսքեր հղել նորանշանակ նախարարին, ինչը նույնպես միանշանակ չի ընդունվել։

Անխոս է, որ Ժաննա Անդրեասյանը տիրապետում է կրթական համակարգին, այդ ոլորտից է, բայց նրա կերպարը միանշանակ չի ընդունվում ավելի վաղ արած հայտարարությունների պատճառով։ Մասնավորապես, Ժաննա Անդրեասյանը նշում էր, որ «Նժդեհյան գաղափարախոսությունը ըստ էության ֆաշիստական գաղափարախոսություն է»։ Ըստ նրա, «ցեղակրոն գաղափարախոսությունը մեզ համար, որպես 21-րդ դարի հասարակություն, խիստ վտանգավոր է, որովհետեւ այն հենված է աշխարհի հանդեպ ագրեսիվ կոնցեպցիայի, աշխարհից փակվելու եւ այլ հասարակությունների հանդեպ սեփական գերազանցության» գաղափարների վրա։

Որոշ օգտատերեր Ժաննա Անդրեասյանին շնորհավորելու, մաղթանքներ հղելու պատճառով բուռն քննադատության են արժանացել։ Հատկապես ուշագրավ էր Իշխան Զաքարյանի կնոջ` «Վարդանանք» կրթահամալիրի հիմնադիր Գայանե Սողոմոնյանի գրառումը, որով շնորհավորել էր նորանշանակ նախարարին, իսկ փոխարենն արժանացել քննադատական գրառումների։



Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները