copy image url
Սպորտ Ներքին 1 տարի առաջ - 21:58 07-01-2025

Հայաստանի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել մոլդովական ակումբ

Հայաստանի հավաքականի 21-ամյա հարձակվող Արթուր Սերոբյանը կարող է տեղափոխվել մոլդովական «Շերիֆ»։
Այդ մասին, armsport.am-ի փոխանցմամբ, հայտնել է Transfermarkt պորտալը՝ «ասեկոսեներ» բաժնում։ Լուրին ուղեկցող գրառման մեջ նշվում է, որ կողմերն արդեն համաձայնության են եկել։

Ընթացիկ մրցաշրջանում Սերոբյանը «Արարատ-Արմենիայի» կազմում անցկացրել է 19 հանդիպում Հայաստանի առաջնությունում և եվրագավաթներում, դարձել 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Նա 18 հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում։

Սերոբյանը նաև արտասահմանում խաղալու փորձ ունի. 2023/24 մրցաշրջանում նա երկու հանդիպման է մասնակցել Պորտուգալիայի բարձրագույն դիվիզիոնի «Կասա Պիա» ակումբի կազմում։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում