copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:40 07-01-2025

44-օրյա պատերազմում զոհված Ժիրայր Մարգարյանը այսօր 23 տարեկան կդառնար

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Ժիրայր Մարգարյանը այսօր կդառնար 20 տարեկան։ Ժիրայրը 2 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Ժիրայրի մարտական մկրտությունը եղավ արցախյան 44-օրյա պատերազմում։

Ժիրայր Մարգարյանի և մյուս զինվորների ուսերին էր դրված ամենածանր բեռը` կռվելու ու պահելու։ Ժիրայրի մայրը` Նաիրա Մարգարյանը պատմում է, որ որդին հեշտությամբ հարմարվեց ծառայությանը, Ժիրայրը բողոքելու ու տրտնջալու բնավորություն չուներ։

Մարգարյանները թեև արմատներով Շիրակի մարզից են, բայց մոտ քսան տարի ապրել են Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղում և պատերազմից հետո են տեղափոխվել Շիրակի մարզի Մայիսյան գյուղ։ Ժիրայրի մայրը` տիկին Նաիրան պատմում է, որ որդու հետ վերջին անգամ հենց պատերազմի առաջին օրն են խոսել ու ընդհատվել է կապը, բայց ընտանիքը հույսով սպասել է, որ որդուց լուր կունենան։ Ժիրայր Մարգարյանի մարմինը գտել են որոնումների 9-րդ ամսում։

«Ժիրոս իմ առաջնեկն է, իմ չսպիացող բաց վերքը, իմ հավերժ զինվորը`23, բայց հավերժ 18 տարեկան։ Աննկարագրելի ու անպատմելի ցավ է... ոչ թե որդիդ է գալիս այլ դու ես գնում»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է Նաիրա Մարգարյանը։

Ժիրայր Մարգարյանը ընտանիքի միակ որդին է, իրենից փոքր քույրեր ունի։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից