copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 15:15 02-01-2025

Էրդողանը ծրագրում է փոփոխություններ կատարել իշխող կուսակցությունում և նախարարների կաբինետում

News.am-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է փետրվարի վերջին նախատեսված կուսակցության համագումարից առաջ զգալի փոփոխությունների ղեկավարության և նախարարների կաբինետի կազմում, գրում է Türkiye պարբերականը։

Սպասվում է, որ համագումարում կավարտվեն ՏԻՄ ընտրություններից հետո սկսված կուսակցությունների վերակազմավորման շուրջ քննարկումները։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ կուսակցության ղեկավար կազմում մեծ փոփոխություններ են սպասվում, և, ամենայն հավանականությամբ, միաժամանակ վերադասավորումներ կլինեն նախարարների կաբինետում։ Կուսակցության աղբյուրները նշում են, որ առնվազն հինգից վեց նախարարներ կարող են փոխվել:

Մինչ ուշադրությունը կենտրոնացած է պոտենցիալ նոր դեմքերի վրա, ակնկալվում է, որ որոշ առանցքային դեմքեր կպահպանեն իրենց դիրքերը: Նրանց թվում են փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, ֆինանսների նախարար Մեհմեդ Սիմսեքը, արտգործնախարար Հաքան Ֆիդանը, շրջակա միջավայրի նախարար Մուրադ Քուրումը և պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

Մինչդեռ, «զարմանալի չի լինի, եթե ցուցակված անձանցից որևէ մեկը փոխարինվի»,-ասել է ԱԶԿ-ի աղբյուրը։

Մինչև հունիս փոփոխություններ են սպասվում նաև խորհրդարանական խմբերի ղեկավար կազմերում։ Կանցկացվեն խմբի մեկ նախագահի և հինգ փոխնախագահների նոր ընտրություններ։

Բացի դրանից, հունիսին լրանում է Թուրքիայի խորհրդարանի ներկայիս խոսնակ Նուման Քուրթուլմուշի լիազորությունների ժամկետը։

Սակայն Քուրթուլմուշը, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի այս պաշտոնում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել