Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:37 30-12-2024

Գողթ գյուղում ամառային խոհանոցի փայտե կաթսան պայթել է. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գողթ գյուղում պայթյուն է տեղի ունեցել և կան վիրավորներ
Ինչպս հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ օպերատիվ տեղեկություն ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում:

Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկաններն ու պարեկները՝ «Գառնիի բժշկական կենտրոն»-ից ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ «ոտքի կոտրվածք» ախտորոշմամբ իրենք Գողթ գյուղից հիվանդանոց են տեղափոխում 2 քաղաքացու:

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 01:00-ի սահմաններում Գողթ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում ամառային խոհանոցում տեղադրված փայտե կաթսայի պայթելու հետևանքով նույն տան բնակիչներ 62 ամյա Նունուֆար Մ.-ն և 33-ամյա Ստեփան Մ.-ն վնասվածքներ են ստացել, որոնք «Գառնիի բժշկական կենտրոն»-ի բուժանձնակազմը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ