copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 15:30 29-12-2024

Սիրիայում ընտրությունների անցկացումը կարող է տևել մինչև 4 տարի. ալ-Շարաա

Սիրիայում ընտրությունների անցկացումը կարող է տևել մինչև 4 տարի, կիրակի օրը Al Arabiya-ին ասել է Սիրիայի դե ֆակտո առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան: Սա ընտրությունների հնարավոր ժամանակացույցի վերաբերյալ նրա առաջին մեկնաբանությունն է այս ամիս Բաշար ալ-Ասադի տապալումից հետո: Փոխանցում է Azatutyun-ը։

Նոր Սահմանադրության մշակումը կարող է տևել մինչև 3 տարի, ասել է իշխանության եկած իսլամիստ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ղեկավարը: Նա հավելել է, որ մոտ մեկ տարի կպահանջվի, որպեսզի սիրիացիները տեսնեն արմատական փոփոխություններ:

«Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը Միացյալ Նահանգների և Եվրոպական միության կողմից ահաբեկչական կառույց է ճանաչված։
Ինչ վերաբերում է արտաքին հարաբերություններին, Շարաան ասել է, որ Սիրիան ռազմավարական շահեր ունի Ռուսաստանի հետ։ Այս ամսվա սկզբին նա շեշտել էր, որ Սիրիայի հարաբերությունները Ռուսաստանի հետ պետք է ծառայեն ընդհանուր շահերին:

Նա նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կվերացնի Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում