Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:10 25-12-2024

Հայկական մշակույթի կառավարումն ու փիարը կենտրոնացնում են

Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի թիվ 306-Ա որոշմամբ ստեղծվել է «Մշակույթի զարգացման» հիմնադրամը։

Հիմնադրամի տնօրենը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն Կարեն Ավետիսյանն է։ Իսկ հոգաբարձումների խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ ԿԳՄՍ, Արտաքին գործերի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչներ: Հիմնադրամի գործունեության գլխավոր ուղղությունը, թերևս, մեր մշակույթի տեսանելիության բարձրացումն ու հանրահռչակումն է։

Oragir.News-ի տեղեկություններով, նորաստեղծ կառույցը հունվարի 1-ից զբաղվելու է ՀՀ բոլոր թանգարանների PR-ով, վերահսկելու է բոլոր թանգարանների սոցցանցերի էջերը։ Թանգարանների աշխատակիցներն այլևս իրավասություն չեն ունենալու առանց վերոնշյալ կառույցի հետ համաձայնեցնելու որևէ քայլ անել, օրինակ, հրապարակումներ անել սոցցանցերում, հանդես գալ նախաձեռնություններով կամ ֆիլմեր պատրաստել։

Ինչ խոսք, փոքր-ինչ անհասկանալի է, թե հիմնադրամն ինչպես է կազմակերպելու ու վերահսկելու այս ամենը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան