copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 21:30 24-12-2024

Արտահերթի մտադրություն չկա․ նախագահներին բանավեճի հրավիրելով՝ Փաշինյանը օրակարգ է «լցնում»

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ նշելով, որ «1994 թվականից ի վեր Արցախի հարցով բանակցային գործընթացը եղել է Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Ուրիշ որևէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար», - գրել էր նա:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի նախկին նախագահներին հրավիրել էր հրապարակային բանավեճի։ Հայաստանի երեք նախկին նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը մերժեցին Փաշինյանի այս առաջարկը՝ վերջինիս անվանելով ստախոս, տիկտոկյան կոմիկ պերսոնաժ և բանակցային գործընթացը ձախողած կառավարիչ։

Քաղաքական և փորձագիտական շրջանակների համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի այս առաջարկը վկայում է այն մասին, որ վերջինս պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություննների, ու շատ լավ իմանալով, որ նախկին նախագահները մերժելու են իր առաջարկը նրանց բանավեճի է հրավիրում, որպեսզի դրա միջոցով քաղաքական դիվիդենտներ ստանա։ Այսօր արդեն ՔՊ-ական տարբեր գործիչներ պնդում են, որ Հայաստանի նախկին ղեկավարները վախենում են Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելուց։

Oragir.News-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը չկիսեց այն տեսակետը, որ բանավեճի առաջարկը վկայում է արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին։ Բադալյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Նիկոլ Փաշինյանն այս կերպ պարզապես փորձում է օրակարգը դատարկ չթողնել․

«Խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացն ամբողջովին ձախողվել է, տնտեսական ոչ մի նվաճում չկա ու փաստորեն օրակարգ էլ չկա, իսկ օրակարգը չպետք է դատարկ մնա։ Մինչև Թրամփ-Պուտին հանդիպումը, որի ժամանակ շատ մեծ հարցեր կարող են լուծվել, եթերը պետք է ինչ-որ բանով լցնել ու լցվում է տարբեր գաղափարներով․ նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, կնոջն է գետնին պառկած անգլերեն սովորելուց նկարում, հետո Հովիկ Աղազարյանի դեմ չակերտավոր իրավական գործընթացներ են տեղի ունենում, նրան մեղադրում են պետական դավաճանության մեջ և այլն։ Այսինքն՝ մինչև հունվարի վերջ պետք է նման բաներով եթերը լցնեն՝ մինչև տեղի կունենա Պուտին-Թրամփը հանդիպումը»։

Oragir.News-ի հարցին՝ այդ հանդիպման արդյունքներով կհանգուցալուծվե՞ն նաև Հայաստանին վերաբերող հարցերը՝ քաղտեխնոլոգը պատախանեց՝ հնարավոր է հանգուցալուծվեն, հնարավոր է՝ ոչ, ոչ ոք չգիտի։ «Ոչ ոք չգիտի՝ ինչ առևտրի կգան, ինչ եզրակացության կգան, ինչ համագումարի կգան։ Սա արտահերթ ընտրությունների հետ ոչ մի կապ չունի։ Կարող է որոշեն, որ ինչ-որ հարցերում գալիս են եզրակացության, որ Հարավային Կովկասը մնում է Ռուսաստանի ազդեցության տակ, այդ դեպքում այլ գործընթացներ տեղի կունենան, եթե ընհանուր եզրակացության չգան՝ այլ գործընթացներ կլինեն, ոչ ոք չգիտի»,- կարծում է նա։

Արմեն Բադալյանը միևնույն ժամանակ ճիշտ է համարում, որ նախկին նախագահները մերժել են Փաշինյանի հետ բանավիճելու առաջարկը։ Դիտարկմանը, որ իշխանականները նախագահների մերժումից հետո հայտարարում են, որ վերջիններս վախենում են Փաշինյանի հետ բանավիճելուց՝ քաղտեխնոլոգը հակադարձեց՝ ինչ-ուզում են, թող հայտարարեն։

Նա հավելեց նաև, որ նման պնդումները հանրային տրամադրությունների վրա այլևս չեն ազդում։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ