Ներքին Տեսանյութ Ըստ էության 1 տարի առաջ - 22:30 23-12-2024

Ըստ էության. Դատարանով աշխատանքային իրավունքի պաշտպանությունն անհասանելի է

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանին։

Նրա հետ խոսել ենք աշխատաժամի կրճատման, աշխատաժամի ներդրման գործիքների, ՀՀ տնտեսության իրավիճակի, Նիկոլ Փաշինյանի սունվենցիոն ծրագրերի սահմանափակման հայտարարության, Թուրքիայի հետ սահմանի բացման ու Հայաստանի տնտեսության վրա դրա ազդեցության մասին։

Ավետիսյանի գնահատմամբ՝ նախարարության առաջարկը դրական է, սակայն պետք է կարողանալ կյանքի կոչել։

«Ինքնին ես դրական եմ գնահատում, որովհետև նախ աշխատաժամանակի կրճատման միտումը գալիս է նաև միջազգային դրական փորձից, սա մեկ։ Երկրորդը` այո աշխատաժամանակի կրճատումը զուգորդված աշխատանքի արտադրողականության բարձրացումով` դրանք դրական լուծումներ են»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով` աշխատողների իրավունքները ոտնահարված են։

«Աշխատանքային բոլոր իրավունքները չեն պաշտպանվում։ Ներկայումս քանի աշխատող է 21 օրյա վճարովի արձակուրդից օգտվում, շաբաթական երկու հանգստյան օրից օգտվում։ Դատարանով աշխատանքային իրավունքի պաշտպանությունն անհասանելի է»,-նշեց նա։

Խոսելով Թուրքիայի հետ սահմանի բացման մասին՝ Ավետիսյանը նկատեց, որ ապաշրջափակումը վատ չէ, բայց դա չպետք է լինի ամեն բան զիջելու հաշվին։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ