copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:35 22-12-2024

Երևանում բախվել են Porsche Cayenne-ն ու «Նիվան». վերջինը կամրջից՝ մոտ 15 մ բարձրությունից, ընկել է ցած. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Հարավարևմտյան թաղամասից դեպի Սիլիկյան թաղամաս տանող նոր կառուցված ճանապարհին բախվել են Երևանի բնակիչներ 26-ամյա Նորայր Ղ.-ի վարած Porsche Cayenne և 26-ամյա Հովհաննես Ա.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Նիվան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, ապա կամրջի բետոնե արգելապատնեշին, այն տեղաշարժել, ապա բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և մոտ 15 մետր բարձրությունից ընկել ցած՝ հայտնվելով կամրջի տակ՝ երթևեկելի գոտում։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Porsche»-ի վարորդը եղել է ոչ սթափ՝ խմածության այն աստիճանի, որ որոշ ժամանակահատվածով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ «Նիվայի» վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել