copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:18 20-12-2024

ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով

Ընթացիկ տարվա դեկտեմբերի 15֊ի դրությամբ Հայաստանի ու Ռուսաստանի միջև օդային ճանապարհով փոխադրվել է ավելի քան 28 հազար տոննա բեռ, ինչը 12 տոկոսով գերազանցել է բեռնափոխադրումների նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Մոսկվայում կայացած Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա նշել է, որ նույն ժամանակահատվածում երկու երկրների միջեւ օդային ճանապարհով փոխադրվել է շուրջ 2.4 միլիոն ուղեւոր։

Փոխվարչապետը խոսել է նաև երկաթուղային տրանսպորտով ուղևորափոպադրումների աճի մասին։

«Ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում երկաթուղային տրանսպորտով փոխադրվողների թիվն աճել է 7 տոկոսով` կազմելով 480 հազար մարդ»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ