copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:26 19-12-2024

ՄԻՊ-ը անարձագանք է թողել 43 օր հացադուլի մեջ գտնվող և բազմաթիվ հիվանդություններ ունեցող դատապարտյալի դիմումը

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառմամբ ահազանգել է՝ դիմելով ՄԻՊ Անահիտ Մանասյանին և ՀՀ արդարադատության նախարարությանը։

«Արդեն 43 օր՝ նոյեմբերի 7-ից հացադուլի մեջ է Արմավիր քրեակատարողականում պահվող, բազմաթիվ հիվանդություններով տառապող (ողնաշարի ճողվածք, հեպատիտ Ց, ՄԻԱՎ, շաքարային դիաբետ) 50-ամյա Աշոտ Իսրայելյանը։ Նա պահանջում է իրեն տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց՝ բժիշկների վերահսկողության տակ և այդ պահանջը 43 օր անց չի բավարարվում։

Պրոբացիայի ծառայությունից Նաիրա Բաբայանն ասում է, որ ստացիոնար բուժման ցուցում չունեն, կալանավորի առողջական վիճակը բավարար է։ Բացարձակապես որևէ անհանգստություն չկա, որ մարդու կյանքին վտանգ է սպառնում։ Ավելին, Նաիրա Բաբայանը համոզված է, որ կալանավորը հատուկ է հացադուլ հայտարարել, որ տեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց։ Այս տրամաբանությունը կարող է պատճառ լինել նրան հիվանդանոց չտեղափոխել։ Կալանավորը դիմել էր նաև Մարդու Իրավունքների պաշտպանին, սակայն այդ դիմումն անարձագանք է մնացել, նրան չեն այցելել։


Հիշեցնում եմ, պետությունն է պատասխանատու ազատազրկված անձանց կյանքի և առողջության համար»:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով

Ձեզ գուցե հետաքրքրի