copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:23 17-12-2024

Թուրքիան ձեռք է բերում Eurofighter կործանիչներ

Թուրքիան պատրաստվում է զգալի քայլեր ձեռնարկել իր օդուժի դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Դեկտեմբերի 18-ին երկու միավոր «Eurofighter Typhoon» կործանիչ կմատակարարվի Թուրքիա։ Այս ժամանակակից կործանիչներից 40 միավոր ձեռքբերմանն ուղղված բանակցությունների շրջանակներում առաջին երկու կործանիչների շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։ Այս քայլը, որը լայնորեն մեկնաբանվում է արևմտյան լրատվամիջոցների կողմից, ընդգծում է Թուրքիայի ջանքերը՝ արդիականացնելու իր օդուժը և ուժեղացնելու իր աշխարհաքաղաքական ազդեցությունը: Փոխանցում է Ermenihaber-ը։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն ընդգծել է բանակցությունների դրական առաջընթացը և նշել, որ Միացյալ Թագավորությունից «Eurofighters» կործանիչների ձեռք բերումը Թուրքիային թույլ կտա մոտիկից գնահատել դրա հնարավորությունները։

«Eurofighters» կործանիչների գնումը դիտվում է որպես ռազմական բալանսը փոխող գործոն Թուրքիայի համար՝ ամրապնդելով նրա կարողությունը հատկապես Արևելյան Միջերկրականում առկա տարաձայնությունների համատեքստում։ Արևմտյան վերլուծաբանները դա դիտարկում են որպես տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու Թուրքիայի ավելի լայն ռազմավարության մի մաս՝ միաժամանակ նվազեցնելով իր գոյություն ունեցող F-16 նավատորմի կախվածությունը:

Թուրքիան զարգացնում է նաև իր ներքին ավիացիոն հնարավորությունները այնպիսի նախագծի միջոցով, ինչպիսին «KAAN»-ն է՝ հինգերորդ սերնդի կործանիչների արտադրության նախաձեռնությունը: «Eurofighter»-ի գործարքը, եթե վերջնական հաստատվի, ապա Թուքրաիյի դիրքերն այդ առումով ավելի կամրապնդվեն։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել