Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:51 16-12-2024

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 15:45-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 16-ին ժամը՝ 11։30 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։