Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 14:02 15-12-2024

Վրաստանի ընդդիմությունը ԵՄ-ին կոչ է արել «ապօրինի ճանաչել ինքնահռչակ Բիձինայի ռեժիմը»

Վրաստանի չորս խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունները/դաշինքները Եվրամիությանը կոչ են արել «ինքնահռչակ Բիձինայի {Իվանիշվիլի} ռեժիմը ոչ լեգիտիմ» հայտարարել, ասվում է ԵՄ-ին ուղղված քաղաքական ուժերի համատեղ կոչում։ Փոխանցում է Azatutyun-ը։

Նրանք խորհրդարան են անցել, սակայն հրաժարվել են պատգամավորական մանդատներից։ Նամակն ուղղված է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասին և ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին։

Դիմումում ասվում է, որ Վրաստանը կանգնած է աննախադեպ քաղաքական ճգնաժամի առաջ, որը պահանջում է անհապաղ քայլեր Եվրամիության կողմից։ Ավելի քան 500 մարդ բերման է ենթարկվել նոյեմբերի վերջից ընթացող ցույցերի դեմ, իսկ ավելի քան 300 հոգի, այդ թվում՝ 73 լրագրող, դարձել է հատուկ ջոկատայինների և փողոցային խմբավորումների բռնությունների զոհ։

«Մենք՝ Վրաստանի քաղաքական կուսակցություններն ու դաշինքները քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ցուցարարների հետ միասին համաձայն ենք, որ ներկայիս ճգնաժամի միակ լուծումը նոր ընտրությունների անցկացումն է բարելավված ընտրական համակարգում՝ քաղաքականապես հավասարակշռված ընտրական վարչակազմով և չեզոք պետական ինստիտուտներով», - ասված է նամակի մեջ։

Բիձինա Իվանիշվիլին «Վրացական երազանքի» հիմնադիրն է ու առաջնորդը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան