Ներքին 1 տարի առաջ - 12:41 14-12-2024

ՀՀ-ի նկատմամբ Թուրքիայի կողմից գործադրվում է դենացիոնալիզացիայի ծրագիր․ Իշխան Սաղաթելյան

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մարտահրավերները միայն քաղաքական ու դիվանագիտական խնդիր չէ, այն նաև ազգային պետության գոյության ու ինքնության հարցն է: Այս մասին «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ». սպառնալիք, թե հնարավորություն» գիտաժողովի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Սաղաթելյանի խոսքով Ադրբեջան-Թուրքիա տանդեմի նպատակը միայն տարածքների զավթումը կամ տնտեսական շահերը չեն:

«Նրանց վերջնական նպատակը մեր ազգային ինքնության ոչնչացումն է, դենացիոնալիզացիան:

Պատերազմի արդյունքներն անդրադարձան նաև տասնամյակներ տևած Մինսկի համանախագահ երկրների գլխավորությամբ ընթացող բանակցային գործընթացի և տարածաշրջանում նրանց դերակատարության վրա։ Բավական արագ, առաջին հերթին Հայաստանի գործող իշխանությունների համաձայնությամբ և թույլտվությամբ Մինսկի խմբի համանախագահ երկրներին ըստ էության փոխարինեց Թուրքիան։

Ակնհայտ է, որ մեր ժողովրդի թիկունքում ՀՀ գործող իշխանությունները, թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ ձեռք են բերում պայմանավորվածություններ, որոնք մեր ողջ հանրությանը պարբերաբար կանգնեցնում են կայացած փաստի առջև։ Եվ հենց այս համատեքստում մենք արձանագրում ենք իրողություններ, որոնք մեզ թույլ են տալիս եզրակացնելու, որ այդ բանակցություններին մեր նկատմամբ գործադրվում է դենացիոնալիզացիայի ծրագիր։ Հենց այս ծրագրի շրջանակներում է սեփական հայրենիքում ցեղասպանված ժողովուրդը ներկայացվում որպես ագրեսոր, իսկ ցեղասպանը որպես խաղարար։

Այս շղթայի մաս են կազմում Անկախության հռչակագրի նկատմամբ ոտնձգությունները և հարձակումները հայկական բանակի վրա։ Այս երևույթի դրսևորումներն են պետական խորհրդանիշերի, զինանշանի և օրհներգի դեմ հարձակումները, դրանք փոփոխելու՝ առաջին հայացքից անտրամաբանական ցանկությունները, բայց խորքում հայկականության դեմ պայքարն է։ Այս գործընթացի դրսևորումն է նաև իշխանության կողմից դաշտ նետվող իրական, թե պատմական Հայաստան, Արագած, թե Արարատ արհեստական քննարկումները։

Սա ոչ թե խաղաղության հասնելու բանաձև է, այլ ինքնաոչնչացման ուղի։ Մենք մերժում ենք այս ճանապարհը։ Դաշնակցությանը հաճախ մեղադրում են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը դեմ լինելու մեջ։ Իրականում մենք երբեք հանդես չենք եկել նման դիրքորոշումներով։ Մեզ միշտ հետաքրքրել է այն գինը, որը մենք վճարելու ենք որևէ պայմանավորվածության դեպքում։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը չի կարող լինել ուրացման և մեր ինքնությունից հրաժարման ճանապարհով։ Այդ փաստը պետք է ընդունի նաև հենց ինքը Թուրքիան: Պարզ ընտրություն է՝ դառնալ ազգային պետություն, որոշել սեփական ճակատագիրը, թե անվտանգություն մուրալ թշնամիներից»,- ասաց Սաղաթելյանը։

Ամենից շատ դիտված

16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ
21:00 ՍԴ-ի որոշումն արդեն հայտնի՞ է․ ՔՊ-ն մատնում է իրեն
23:26 2.5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով
14:16 Երբեք չենք էլ բաժանվել. Հայկ Հովհաննիսյանը վերջապես խոսեց իր և Անահիտ Մանուկյանի հարաբերությունների մասին
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ
15:05 Մահացել է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը