Ներքին Ըստ էության Տեսանյութ 1 տարի առաջ - 21:30 12-12-2024

Ըստ էության. Նիկոլի բուրգը սասանվում է. նրանք վերարտադրվելու տարբերակներ են փնտրում

Oragir News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Ազգային Ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանին:

Նրա հետ խոսել ենք վերջին շրջանում ԱԺԲ պասիվության, Նիկոլ Փաշինյանի կողմից որոշակի ներքաղաքական գործողությունների գեներացման, ընդդիմության ձախողման, Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններին, Հայաստանի վրա հնարավոր հարձակման և մի շարք այլ հարցերի շուրջ։

Սեֆիլյանի համոզմամբ` այս 6 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի նպատակն է եղել պահպանել իր իշխանությունը։

«Փաշինյանի բուրգն արդեն սասանվում է և միաժամանակ վստահ ենք, որ այդ անձն ամեն գնով իր իշխանությունը պահելու գործի մեջ է եղել` այս 6 տարվա ընթացքում։ Այժմ միաժամանակ ինչ քայլեր, որ նա կատարում է, ամբողջի նպատակը մեկն է` պայպանել իշխանությունը, աթոռը։ Բայց ինչպես ասում են` ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։ Այս իմաստով բավականին հասունացած վիճակ է։ Այսինքն` նույն Փաշինյանի խոհանոցում հասկանում են, որ իրենով նորից վերարտադրվելը շատ բարդ է»,- ասաց նա։

Խոսելով ընդդիմության բազմաթիվ փորձերի մասին, որոնք ձախողվել են և ի վերջո պարտվել Նիկոլ Փաշինյանին, Սեֆիլյանը շեշտեց.

«Խորհրդարանում ընդդիմություն չկա։ Ե՛վ իշխանությունը, և՛ ընդդիմությունը ենթարկվում են Մոսկվային»,- եզրափակեց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում