Ըստ էության 1 տարի առաջ - 21:30 12-05-2025

Ըստ էության․ 2018-ին Նիկոլի խուժանը՝ բենզին ծակված ամբոխը, մեզ պատանդ էր վերցրել․ Նաիրա Զոհրաբյան

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանին։

Նրա հետ խոսել ենք «Արթուն ենք» շարժման, Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի, Արծրուն Հովհաննիսյանի հարցազրույցում արած հարցազրույցի, Աննա Հակոբյանի «Մնացել ենք 5-րդ դարում» բանախոսության, կոռուպցիայի մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանի ինքնատիրապետումը կորցնելու և մի շարք այլ հարցերի շուրջ։

Նրա խոսքով` ժողովուրդը չի կարող ինքնուրույն ակցիա սկսել։ «Որևէ ընդդիմադիր չփորձի այսօր ժողովրդի գրպանը պասիվության բանաձև գցել»,- ասաց նա։

Զոհրաբյանի խոսքով` 2018-ին ամեն բան նախօրոք որոշված է եղել։ «Ամեն խաչմերուկում քանի կամազ պիտի կանգնի, ամեն մեկի դռանը քանի դագաղ պիտի տարվի, ամեն մեկի դռանը տարվող դագաղը ինչպիսին պետք է լինի, ի սկզբանե եղել ա որոշված Նիկոլ Փաշինյանի արտաքին կուրատորների կողմից»,- նշեց նա։

Զոհրաբյանը շեշտում է` 2018-ին թավշյա հեղափոխություն չէր։ «2018-ին թավշյա եղել է Նիկոլ Փաշինյանի ակտիվիստուհիներից մեկի պիջակը, որով ինքը փակում էր արագաչափերը Նիկոլի խուժանը՝ բենզին ծակված ամբոխը մեզ պատանդ էր վերցրել»,- ասաց նա։

Անդրադառնալով Արծրուն Հովհաննիսյանի սկանդալային հարցազրույցին, Զոհրաբյանը նշեց` «Արծունին շպրտել են Հ1-ի եթեր, ասել են՝ մեր եռատոնը պղծի»։

Խոսելով կոռուպցիային վերաբերվող հարցերից Նիկոլ Փաշինյանի ինքնատիրապետումը կորցնելու մասին, Զոհրաբյանը նկատեց. «Այնպիսի թալան, ինչպիսին այսօր է, նախկինները 30 տարում 30 անգամ իրենց գլուխը պատին էին տվել»։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել