Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ռյա Թազա գյուղի վարչական տարածքում, մերկասառույց ճանապարհի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
Ճանապարհը պատված է եղել մերկասառույցով և այն սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանք չի կատարել՝ ճանապարհը աղ ու ավազով մշակելու ուղղությամբ։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: