Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:34 12-12-2024

Կոմիտասի պողոտայում բախվել են «Chevrolet»-ն, «Toyota»-ն և «Nissan»-ը. կա 2 տուժած. shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:55-ի սահմաններում Կոմիտասի պողոտա և Կոմիտասի անցուղի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Վահե Օհանյանի վարած «Chevrolet» մակնիշի, Տավուշի մարզի բնակիչ 31-ամյա Ջիվան Ալիխանյանի վարած «Nissan» մակնիշի և Երևանի բնակիչ 21-ամյա Արգամ Ղազարյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Ջ. Ալիխանյանն ու Ա. Ղազարյանը հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: