copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:41 11-12-2024

Կոտայքի ոստիկանները մեծ քանակի զենք-զինամթերք են հայտնաբերել. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքում՝ Ռազմական ոստիկանության հարևանությամբ գտնվող դաշտամիջյան տարածքում, հնարավոր է զենք-զինամթերք լինի։

Համայնքային ոստիկաններն ու պարեկները, մոտ 1 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում հաստաբուն ծառի փչակում հայտնաբերում են կասկածելի տոպրակներ, ինչից հետո տեղեկությունը փոխանցվում է ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանում է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լիանա Իսպիրյանի գլխավորությամբ։ Օպերացիան կրում է «Ի՞նչ կա ծառի փչակում» անվանումը։

Ժամանել է նաև փորձաքրեագետը։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվում է նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղից դեպքի վայր է ժամանում սակրավորների հերթապահ խումբը՝ խմբի պետ Աշոտ Արշակյանի գլխավորությամբ։

Տեղում սակրավորներ Խաչիկ Մկրտչյանն ու Արմեն Հովհաննիսյանը պարկերի միջից դուրս են բերում ինքնաձիգ, ատրճանակներ, մարտական նռնակներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլ տեսակի զենք, զինամթերք։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Լ․ Իսպիրյանի որոշմամբ հայտնաբերվածը փաթեթավորվում և տեղափոխվում է քննչական բաժին։

Դեպքի փաստով Լ․ Իսպիրյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել են փորձաքննություններ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում