copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:10 11-12-2024

Փաշինյանի՝ ստոմատոլոգ և բանակում չծառայած օգնականներն ատեստավորում են զինծառայողներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր 2 օգնականներին՝ Դավիթ Գևորգյանին և Գագիկ Իսախանյանին գործուղել է Արարատի և Տավուշի մարզեր՝ «Պաշտպան Հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության անցած զինծառայողների ատեստավորման հանձնաժողովների աշխատանքներին մասնակցելու նպատակով։

Ուշագրավ է, որ Փաշինյանի այս 2 օգնականներն էլ բանակի, ռազմական ոլորտի հետ որևէ կապ չունեն։

Դավիթ Գևորգյանը բանակում չի ծառայել։ Նա 2018-2021 թվականներին զբաղեցրել է Արագածոտնի մարզպետի պաշտոնը։ 2022 թվականին նշանակվել է վարչապետի օգնական։

Ի տարբերություն Դավիթ Գևորգյանի, Գագիկ Իսախանյանը ծառայել է ՀՀ զինված ուժերում, բայց նա ևս զինվորական գործի հետ կապ չունի, մասնագիտությամբ բժիշկ-ստոմատոլոգ է։

Նշենք, որ Գագիկ Իսախանյանը վարչապետի օգնականի պաշտոնում նշանակվել է 2021 թվականի հունվարի 18-ին, դրանից առաջ ակտիվ մասնակցում էր զոհվածների և անհետ կորածների վերաբերյալ բողոքի ակցիաներին։

Ի դեպ, Գագիկ Իսախանյանը գործուղվել է Իջևան, որը նրա ծննդավայրն է։

Թե ինչպես է արտահայտվելու նշված անձանց մասնակցությունը «Պաշտպան Հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության անցած զինծառայողների ատեստավորման հանձնաժողովների աշխատանքներին, անհասկանալի է։ Բայց հաշվի առնելով, որ բազմաթիվ ոլորտներում պաշտոններ են զբաղեցնում տվյալ ոլորտի հետ կապ չունեցող անձինք, այդ թվում՝ Պաշտպանության նախարարը, այս որոշումը զարմանալի չէ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր