Օրակարգ․ Փաշինյանի իշխանությունը փլուզվում է, առնետները լքում են խորտակվող նավը․ Հայկ Նահապետյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Հայկ Նահապետյանի հետ զրուցել ենք ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության հրաժարականի ու դրա պատճառների, Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններում ներկայացված հայցերից հրաժարվելու հետևանքների, ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու հնարավորությունների, արևմուտքի կողմից այն խոչընդոտելու շարժառիթների, թուրք-իրանական հարաբերություններում նկատվող լարվածության, տարածաշրջանային այլ զարգացումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Հայկ Նահապետյանը համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սկսել է փլուզվել, իսկ առնետներն առաջինն են լքում խորտակվող նավը։

«Ես սա գնահատում եմ հետևյալ կերպ․ ընդ որում, եթե ուշադրություն դարձնենք, իշխանական բուրգը փլուզվելու ժամանակ կարևորագույն պաշտոններ զբաղեցնող անձինք, առանցքային հանգուցային պաշտոններ զբաղեցնող անձինք, այդ թվում Կիրակոսյանը, իրենք աստիճանաբար խորտակվող նավից հեռանում են»,- ասաց նա՝ կասկածի տակ դնելով այն պնդումը, որ Եղիշե Կիրակոսյանի մոտ արթնացել է իր խիղճն ու ազգային պատկանելիությունը, որից ելնելով էլ նա հեռացել է պաշտոնից։

Ռազմական փորձագետը նկատեց նաև, որ այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտավարական դաշնակիցներ են։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում