copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 21:18 08-12-2024

Մնալ զգոն, տնից դուրս չգալ. Դամասկոսում հայկական կենտրոնի հայտարարությունը

Դամասկոսում գործող հայկական «Ավետիս Ահարոնյան» կենտրոնի վարչությունը տեղի հայ համայնքին կոչ է արել զգոնություն ցուցաբերել և մնալ բնակարաններում:

Կենտրոնի վարչությունը ֆեյսբուքյան իր էջում տարածած հայտարարության մեջ ասում է. ««Ահարոնեան» կեդրոնի վարչութիւն
Նկատի առած երկրի ներկայ իրավիճակը,
Դամասկահայ մեր ժողովուրդի զաւակներուն կոչ կ'ուղղենք այս դժուարին պահուն ըլլալ զգօն, մնալ բնակարաններէն ներս, զուսպ ըլլալ արտայայտութեանց մէջ եւ խուճապի չմատնուիլ։
Յոյսով եւ հաւատքով կարելի պիտի ըլլայ յաղթահարել այս շրջանը։

«Ահարոնեան» կեդրոնի վարչութիւնը իր անվերապահ զօրակցութիւնը կը յայտնէ ձեր բոլորին թելադրելով, անհրաժեշտ կամ անապահով կացութեան մատնուելու պարագային, նաեւ տեղեկութիւններ կամ նորութիւններ փոխանցելու համար կապուիլ հետեւեալ թիւերուն.

- Գուսուր-Ապպասիին`
Ընկ. Պօղոս Խաճորեան 0933 443626
-Տումմար`
Ընկ. Յակոբ Խաճարեան 0944 218608
-Ժարամանա`
Ընկ.Կարէն Այնթապլեան 0944 467121
-Պապ Թումա`
Ընկ.Սարգիս Քիւրտեան 0944 326632
Ընկ. Ռաֆֆի Պոլաթեան 0933 931150
-Սալհիյէ`
Ընկ. Վարդան Սեդիկեան 0944 494459
Ընկ. Սամի Կարապետեան 0933 241915
Դամասկոս , 8 Դեկտեմբեր 2024»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին