copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 10:38 06-12-2024

Լավրովը բողոքել է, որ եվրոպացի քաղաքական գործիչներն իրեն տեսնելիս «փախչում են»

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բողոքել է, որ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո եվրոպացի քաղաքական գործիչներն իրենից խուսափում են և իրեն տեսնելիս «փախչում են»: Նա այս մասին պատմել է ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, հայտնում է kommersant.ru-ն:

Որպես օրինակ՝ նա բերել է G20-ի վերջին գագաթնաժողովը, որը տեղի է ունեցել նոյեմբերին Ռիո դե Ժանեյրոյում։

«Եվրոպացիներն ընդհանրապես ինձ տեսնելիս փախչում են։ Նման բան տեղի է ունեցել G20-ի վերջին գագաթնաժողովի ժամանակ։ Նրանք հասուն մարդիկ են, բայց իրենց պահում էին երեխաների պես։ Անհավատալի էր»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

«Երբ միջազգային միջոցառումների ժամանակ հանդիպում եմ որևէ ամերիկացու, որին ճանաչում եմ, ոմանք բարևում են և մի քանի բառ փոխանակում», - հավելել է Լավրովը:

Թաքեր Կառլսոնի հարցին, թե արդյոք ՌԴ ԱԳ նախարարը շփվում է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմից որևէ մեկի հետ, Լավրովը պատասխանել է, որ «չի ցանկանում փչացնել նրանց կարիերան»։

Նոյեմբերին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ներկայացուցիչը հայտարարել էր, որ պետքարտուղարը չի նախատեսում միջազգային միջոցառումների ժամանակ շփվել ՌԴ արտգործնախարարի հետ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից