Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 16:40 05-12-2024

Ես ինձ պարտված չեմ համարում, ես աշխատող մարդ եմ․ հարցում

Նիկոլ Փաշինյանը 2020-ի սեպտմեբերի 27-ին, 44-օրյա պատերազմի առաջին օրը, ԱԺ հատուկ նիստի ժամանակ հայտարարել էր, որ չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել. «Եվ չկա հաղթանակ, որը նախ՝ քո հոգում և մտքում չի ծնվում, չկա հաղթանակ, որը չի ծնվում յուրաքանչյուր անհատի մտքի և հավաքական գիտակցության մեջ: Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի, և ինչ էլ լինի՝ մենք չենք դադարի քայլել, չենք դադարի ընթանալ, չենք դադարի պայքարել՝ հանուն մեր ազգային հաղթանակի, հանուն Հայաստանի հաղթանակի, հանուն Արցախի հաղթանակի, հանուն հայ ժողովրդի հաղթանակ»:

Վարչապետն նաև ընդգծել էր. «Եթե նույնիսկ բոլորին թվա, թե մենք պարտվել ենք վերջնական և անշրջելիորեն, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի, և մենք երբեք չենք դադարեցնի մեր երթը դեպի հաղթանակ: Եթե մենք այսպես վարվենք, մենք կհաղթենք, ես դա ձեզ՝ բոլորիդ, երաշխավորում եմ»:

Oragir.News-ն այսօր շրջեց մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղեց․ «Դուք Ձեզ պարտված համարո՞ւմ եք»։

Անցորդներից շատերը իրենց պարտված չհամարեցին։

«Ինչո՞ւ եմ պարտված։ Որպես անձ՝ ես պարտված չեմ։ Մենք պետք է վարչապետին և պետությանը սատար կանգնենք՝ ամեն մեկս մեր աշխատանքով»,- ասաց մի կին։

«Նիկոլ Փաշինյանը շատ լավ, հրաշալի ղեկավար է և ամեն ինչից հասկանում է»,-ասաց մեկ այլ անցորդ։

Մեկ այլ երիտասարդ էլ այսպիսի կարծիք հայտնեց. «Մենք անպարտ ենք։ Մեր տղաները չեն պարտվել, մեր տղաները մինչև վերջ կռվել են և նրանք հերոսներ են ինձ համար»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ