Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:12 04-12-2024

Մյուս անգամ ինձ չասեք՝ որտեղ գնամ և ինչ անեմ. մի հոգի էլ կարիքս զգա՝ կողքին կկանգնեմ․ Գառնիկ Դանիելյան

Ակնհայտ է, որ ավտոբուսների ոլորտում եղել է ստվեր: Ինձ համար ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանը շատ գործուն և կոնկրետ գործողություններ է ձեռնարկել այդ ստվերը կրճատելու համար: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Գառբիկ Դանիելյանի՝ վարորդների գործադուլին և նրանց հարկադրաբար աշխատանքից զրկելու վերաբերյալ հարցին։

«Չեմ համաձարկվի ենթադրել, թե մեր աշխատավոր վարորդներն այդ ստվերից օգտվող թիվ մեկ շահառուն են եղել։ Ըստ ամենյանի, դա եղել է համակարգված մեխանիզմ։ Չգիտեմ՝ ինչքան պաշտոնյա, ոչ պաշտոնյա են եղել, կամ քրեածին միջավայրից, բայց ակնհայտ է, որ ինչ-որ մարդկանց կերակրատաշտը կտրվել է։ Համոզված եմ, որ աշխատավոր մարդկանց ձեռքով փորձ է արվում բաներ անել, բայց այդ պատմության թիվ մեկ շահառուն վարոդները չեն»,- ասաց Փաշինյանը, ապա դիմելով Դանիելյանին՝ նշեց, որ չգիտի՝ ինչ առնչություն ունի պատգամավորն այդ թեմայի հետ։

Փաշինյանի խոսքը վրդովվեցրեց պատգամավորին․ «էս էլ որերորդ անգամ է՝ ասում եք՝ թեմաներ եք գտնում։ Թեմաներն ընտրեք, ասեք՝ էս թեմաներից հարց տուր... Էս ի՞նչ բան է, ինչից ուզեմ, դրանից էլ կհարցնեմ։ Մի հոգի էլ կարիքս զգա՝ կգնամ, կողքին կկանգնեմ»,-ասաց Դանելյանը։

Փաշինյանն էլ արձագանքեց․ «Պարո՛ն Դանիելյան, մի վրդովվեք, Դուք էլ պատասխանները գրեք՝ ինչ պատասխանեմ»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան