Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:43 01-12-2024

Բա այն կորուսյալ 10 000 ք կմ տարածքը, մեր հարազատների արյամբ ու քրտինքով շաղախված, մերը չէ՞ր, մեր օջախը չէ՞ր

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք, 20 սանտիմետրով ցանկապատը աջ-ձախ տանելու համար հարեւանի հետ տարիներով չխոսացող ժողովուրդս,

Մենք, կիսվող տան բակի ամեն մի մետրի համար բարեկամներով տարիներ դատվող ժողովուրդս,

Մենք, ավտոտնակի դիմաց խալխի մեքենան կանգնացնելու համար համաշխարհային տուրուդմփոցի պատրաստ ժողովուրդս,

Մենք, մեր հողամաս մտնող հարեւանի ծառի ճյուղերը կտրել պահանջող ժողովուրդս,

Մենք, առաջ տրվող պատշգամբը տակի ու վերեւի հարեւաններից 10 սմ ավել սղցրած ժողովուրդս,

Մենք, ընդհանուր աստիճանավանդակի վրա երեխեքի հեծանիվներն ավելի լավ տեղ կայանելու համար ձայններս մինչեւ ՄԱԿ-ի ամբիոն հասցնելու պատրաստ ժողովուրդս,

Մենք, քաղաքապետարանի աչքից հեռու պարիսպը գիշերով կեսմետր առաջ դնող ժողովուրդս,

Մենք, անձնական տարածքի համար դիմացինի կոկորդը կրծելու պատրաստ, սեփական օջախի «մանյակ» ժողովուդս...

Բա այն կորուսյալ 10 000 ք կմ տարածքը, մեր հարազատների արյամբ ու քրտինքիվ շաղախված, մերը չէ՞ր, մեր օջախը չէ՞, մեր հողը չէ՞ր։

Բա հողամասից, տնից, տեղից ու ամեն ինչից զրկված մարդիկ մերը չե՞ն։

Երանի թե Հայրենիքի տարածքի վրա սրտներս նույնքան ցավար, որքան սեփական գառաժի։

ՀՀԿ փոխնախագահ
Արմեն Աշոտյան
01 դեկտեմբերի 2020թ
Հ.Գ. Չորս տարի անց այս գրառումը միայն ավելացրել է իր արդիականությունը...»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան