Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 23:45 29-11-2024

Թբիլիսիում ոստիկանությունը ուժ կիրառեց

Մոբիլիզացված հատուկջոկատայինները ջրցան մեքենաներ են կիրառում ցուցարարների դեմ։

Մինչ ջրցան մեքենաների կիրառումը, բախում է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև։

Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ ցուցարարները տարբեր առարկաներով հարվածել են իրավապահներին։

Ցուցարարները կիրառում են նաև պիրոտեխնիկա։ Ենթադրաբար, տուժել է բողոքի ակցիայի մեկ մասնակից, տուժել են նաև ոստիկաններ։

Մինչ բողոքի ակցիան ցրվելը կոչ է արվել պահպանել կարգուկանոնը, որին հաջորդել է նախազգուշական ազդանշանը՝ ցուցարարներին ցրվելու կոչով։