Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:18 29-11-2024

Վրաստանի խորհրդարանի մոտ ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ

Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ ոստիկանությունը սկսել է հատուկ տեխնիկա կիրառել ցուցարարների դեմ։

Իրավիճակը սրվել է ծառայողական մուտքի մոտ՝ Զուբալաշվիլի-Չիչինաձե եղբայրների փողոցների խաչմերուկում։ Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել են տարբեր առարկաներ՝ շշեր, ճայթրուկներ, ձվեր, ներկանյութեր, գունավոր ծուխ։

Վրաստանի ՆԳՆ-ն պնդում է, որ ցուցարարները «չպարզված առարկաներ» են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ ոստիկան վիրավորվել է։

Մի քանի րոպե բարձրախոսներով ցուցարարներին կոչ էին անում ցրվել։ Անվտանգության ուժերն արդեն ջրցան մեքենա են կիրառել։ Հաղորդվում է, որ առնվազն մեկ ցուցարար վիրավորվել է: