Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:42 28-11-2024

Միջոցառումներին սուջուխին ավելի մեծ ուշադրություն ենք հրավիրում, քան օրհներգին․ Փաշինյանը բողոքեց

Այսօր կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց՝ ՀՀ օրհներգը փոխելու՝ Ալեն Սիմոնյանի և պատգամավորների նախագծին ինքը քաղաքական մասնակցություն է ունեցել։

Փաշինյանն իր խոսքում նաև շեշտեց, որ պետական օրհներգը պետք է ստանդարտ ունենա՝ դժգոհելով, որ ՀՀ օրհներգը կարելի է լսեր ամենատարբեր ձևերով։ «Չկա արագության, տեմպի, հնչողության, տևողության ստանդարտ»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով․ «Մենք որևէ միջոցառման կազմակերպման ընթացքում, օրինակ, ջրին, գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ նշանակություն և ուշադրություն ենք հրավիրում, քան օրհներգին»,- ասաց վարչապետը:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ օրհներգի 1 պաշտոնական տարբերակ ՀՀ-ում և միջազգային հարթակներում պաշտոնական և ներկայացուցչական տարաբնույթ միջոցառումների և օրենքով սահմանված այլ դեպքերի համար։Նախատեսվող փոփոխությամբ առաջարկվում է դպրոցներից և բուհերից զատ օրենքի կատարումը պարտադիր դարձնել նաև քոլեջներում և մանկապարտեզներում։ Օրենքի կատարումը պարտադիր է դառնում նաև մարզական միջոցառումների պարգևատրման արարողությունների ժամանակ։

Նախագծով Կառավարությանը լիազորություն է տրվում օրենքի հավելվածի տեքստին և երաժշտությանը համապատասխան սահմանել ՀՀ օրհներգի կարճ խմբագրության տարբերակ։



Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ