Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:31 27-11-2024

Ադրբեջանում վթարի հետևանքով 5 զինվորական է մահացել

Ադրբեջանում՝ Թովուզում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 5 զինվորական է մահացել, հաղորդել է երկրի պաշտպանության նախարարությունը։ Փոխանցում է Azatutyun-ը։

Նշվում է, որ նրանց մեջ են եղել ավագ սպա, ավագ և կրտսեր սերժանտներ։ Նրանք ծառայության մեջ չեն գտնվել այդ պահին։