copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 22:22 27-11-2024

Մեդվեդևը չի բացառել ՆԱՏՕ-ի բազաներին հարվածելու հնարավորությունը

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, խոսելով ՆԱՏՕ-ի ռազմաբազաներին հարվածելու հնարավորության մասին, հայտարարել է, որ էսկալացիայի դեպքում ոչ մի սցենար չի կարելի բացառել: Փոխանցում է Tert.am-ը։

«Ինչ վերաբերում է կոնկրետ ռազմական օբյեկտներին, ցանկացած պետության բազաներին...ներկա պահին, եթե հակամարտությունը զարգանա էսկալացիոն սցենարով, ոչինչ բացառել պետք չէ, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, ըստ էության, լիովին միացել են այդ հակամարտությանը», - հայտարարել Է Մեդվեդեւը Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ խոսելով այն մասին, թե հնարավոր են արդյոք հարվածներ Ռումինիայի և Լեհաստանի տարածքում ռազմական հանգույցներին Ուկրաինայի կողմից նոր հարվածների դեպքում:

«Ցավոք, ոչ մի սցենար չեմ կարող բացառել, նույնիսկ ամենաբարդն ու տխուրը, թեև մենք չէինք ցանկանա դա»,- ընդգծել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին