Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:41 26-11-2024

ՀԱՊԿ վերադարձի դռները Հայաստանի համար բաց են․ Ուշակով

«ՀԱՊԿ վերադարձի դռները Հայաստանի համար բաց են, և մենք հույս ունենք, որ Հայաստանի ներկայացուցիչները վաղ թե ուշ կվերսկսեն համագործակցությունն այս կազմակերպության շրջանակներում», - այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Փոխանցում է Azatutyun-ը։

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ «Երևանը դե յուրե շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ՝ դրանից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով»։

«Մենք կասկածի տակ չենք դնում սեփական կուրսը որոշելու մեր հայ գործընկերների իրավունքը», - հավելել է Ուշակովը։