copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:53 26-11-2024

Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել, 1055 խմ փայտը ծախել

Դիլիջանի ազգային պարկը բնության հատուկ պահպանվող տարածք է։ Ազգային պարկի տարածքներում, բարձրավոլտ էլեկտրական հոսանքի հենասյուների տակ գտնվող հատվածներում 2023 թվականին զանգվածային ծառահատումներ են արել։ Հոկտեմբերի 21-ին այդ մասին տեղեկատվական հարցում եմ արել շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին։ Նախարարության պատասխանում նշված է․ «Ի պատասխան Ձեր 2024 թվականի հոկտեմբերի 21-ի հարցման` հայտնում եմ, որ համաձայն 2023 թվականի հունիսի 12-ի շրջակա միջավայրի նախարարության «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի (այսուհետ` ՊՈԱԿ) և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի միջև կնքված «Էլեկտրահաղորդման համակարգի» անխափան գործունեությանն ու անտառուղիներում հրդեհավտանգ վիճակի ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացման մասին» N ԲԷՑ-3-2023 պայմանագրի` 2023 թվականին իրականացվել է էլեկտրահաղորդման օդային գծերի NN 132-151 հենամեջերում հաշվառված 3702 ծառի հատման և դրանից առաջացած 1055.42 խտխմ ծավալով փայտանյութի մթերում: Մթերումը կազմակերպվել է ներքին պահեստից (1խմ=21.600 ՀՀ դրամ արժեքով): 2024 թվականին պայմանագրի շրջանակում շինափայտի և վառելափայտի հատումներ չեն իրականացվել»»:

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ